
«Կայթ» մշակութային հանգույցը սկսել է «Նվիրիր համերգ» նախագիծը, որը նախատեսում է անվճար համերգներ կազմակերպել Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում: Հանրության դրամական օժանդակությամբ ստեղծված ֆոնդը գյուղական համայնքներում հարթակ կտրամադրի երաժիշտներին։ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում արդեն կայացել է «Նվիրիր համերգ» նախագծի առաջին համերգը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
,
Ռեժիսոր Լուսինե Բալյան,
Օպերատոր Արթուր Մանուչարյան,
Օպերատոր Գևորգ Ավագյան2025-03-03T20:00:00+04:00