Alt

«Ոսկե Ծիրան 2012»

2012 թ. հուլիսի 8-ից 15-ը Երևանում անցկացվեց Ոսկե Ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս տարի ստացել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրից: Ոսկե Ծիրանի» այս տարվա գլխավոր նորությունը Հայ առաքելական եկեղեցու մրցանակն էր: Վեհափառ Հայրապետի առաջարկով այն Եղիցի Լույս» է կոչվել և շնորհվելու է հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության գործում համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդ ունեցողներին: Ոսկե Ծիրան կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ Պետեր վան Բյուերենը, կինոռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Վիկտոր Էրիսեն, Ագնեշկա Հոլանդը, ինչպես նաև Տոնինո Գուերայի տիկին Լորա Գուրերան ու գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը խոսում են փառատոնի անցած ճանապարհի ու միջզգային ասպարեզում ունեցած ձեռքբերումների մասին:

2013-05-14T15:35:35+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ