Մոտ երկու ամիս առաջ կոմպոզիտորների միության նախագահ դարձավ Արամ Սաթյանը: Այդ ընթացքում վերականգնվել են երաժշտագիտական, կամերային, սիմֆոնիկ, մանկական և ընդունելության բաժանմունքները: Ստեղծվել է Կոմպոզիտորների միության արտասահմանյան ճյուղը, որը ղեկավարվում է ԱՄՆ-ից: Դրա շնորհիվ հայ կոմպոզիտորները մայիսին հնարավորություն կունենան իրենց նոր գործերը ներկայացնել արտերկրում: Իսկ օրերս միությունը համալրվեց ինը նոր անդամներով:
2014-02-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ