h8QpaNG_TKs

Տևական դադարից հետո Արաբկիրի նորակառույց եկեղեցու շինարարական փակ դարպասները բացվեցին, սկսվեց շինաշխատանքների նոր փուլը: Եկեղեցին պատրաստ էր դեռևս մեկ ու կես տարի առաջ, սակայն դադարեցվել էին տարածքի բարեկարգման աշխատանքները՝ պայմանավորված նախագծերի փոփոխություններով: Տարիներով լքված տարածքը շինարարները խոստանում են կանաչապատել, դարձնել զբոսայգի: Շինարարի խոսքով, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, տարածքի բարեկարգումը կավարտվի գալիք տարվա մայիսին:

2017-11-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ