Alt

«Բեթհովեն Գալա». դասական երաժշտության տոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Ապրիլի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի երաժշտության երեկո: Մենակատարները գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանն էին: Դիրիժորական վահանակի առջև ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էր:

2014-04-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ