Ամենայն հայոց կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին: Հայոց հայրապետը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում կատարվել է մասնավոր աղոթք` Արցախյան վերջին պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած հայորդիների համար: Մարտունու Ծովինար գյուղում բացվել է հանուն հայրենիքի նահատակված 18 հայորդիներին ձոնված հուշահամալիրը: Զորամասերից մեկի տարածքում մատուռի հիմնօրհնեքի կարգ է կատարվել: Գնդերեցները զորամասերում հանդիպել են նորակոչիկների հետ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ:

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2021-07-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ