
Հայոց Հայրապետը անդրադարձել է համայնքի հայրենանվեր ու եկեղեցասեր կյանքին՝ աղոթքով հիշելով Սրբոց Վարդանանց եկեղեցու և համայնքի նվիրյալ հիմնադիրներին, ովքեր, վերապրելով համիդյան ջարդերը, ԱՄՆ-ում ամուր հավատքով ու հայրենասիրական ոգով վերակերտել են իրենց ազգային կյանքը, և համախմբվելով Եկեղեցու շուրջ՝ պահպանել իրենց ինքնությունը։ Նորին Սրբությունը պատգամել է ուխտավոր հայրոդիներին հավատքով զորացած վերադառնալ իրենց համայնքը և ամուր պահել կապը հայրենիքի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-09-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ