
Արդեն 13-րդ տարին է` Խաչվերացի տոնի նախորդ կիրակին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցվում մատուցվում է Պատարագ, որին մասնակցում են ուխտավորներ աշխարհի տարբեր ծագերից։ Այս տարի պատարագիչը Միացյալ թագավորությունում հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է եղել: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ուխտավորները, Հովակիմ եպիսկոպոսի առաջնորդությամբ մեկնել են ուխտագնացության՝ նորոգելու հավատքը, պատմական հիշողությունը և համայնքային կապերը։ Ուխտագնացությունը մեկնարկել է Ստամբուլում՝ Պոլսո Հայոց Պատրիարքի օրհնությունը ստանալուց հետո։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-09-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ