Արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան

Փետրվարի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով պարգևատրեց արցախաբնակ բարերար Գարի Սաֆարյանին` հայ ժողովրդին ու Հայ եկեղեցուն մատուցած ազգանվեր ծառայությունների համար: Հայոց կաթողիկոսն ընդգծեց Արցախի հոգևոր կյանքում Շուշիի Սուրբ Հովհանես Մկրտիչ եկեղեցու անգնահատելի դերը, որի վերականգնման գործում մեծ է եղել Գարի Սաֆարյանի ներդրումը:

2020-02-18
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ