Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
Այս տարի հայրապետական ամպհովանին կրելու պատիվն ունեցան բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն ու բ.գ.թեկնածու Գևորգ Մադոյանը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյան2015-01-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ