Ավարտվել է Ս. Էջմիածնի մայր տաճարի գմբեթի որմնանկարների վերանորոգումը: Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը վերընտրվել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային գրանցամատյանում։ Մայիսի 19-ին «Ապագա հայկականը» նախաձեռնությունը ներկայացրեց առաջին համաժողովի ամփոփիչ զեկույցը: Քննարկվել է Հարթավան գյուղի Աստվածընկալ վանական համալիրի 5-րդ դարի մատուռի վերականգնման էսքիզային նախագիծը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2023-05-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ