Շիրակի թեմում հաստատված արցախցի ընտանիքներին օգնություն է տրամադրվել «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումի» կողմից: Տնօրհնեք և ջրօրհնեք է կատարվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Սիրիայի նախագահական պալատի պետնախարար Մանսուր Ազամը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարան: Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները շնորհավորել են դավանակից հոգևոր հայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հունաց Թեոֆիլոս 3-րդ պատրիարքի հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված խնդիրներին: Գերմանիայի հայոց թեմի բոլոր 16 համայնքներում մատուցվել են Սուրբ Ծննդյան պատարագներ և կատարվել են Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող ջրօրհնեքի արարողություններ: Հունվարի 13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է:

2024-01-12T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ