Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Հայաստանի վարչապետին Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար: «Թեև մենք առհասարակ չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության վտանգ, պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ էության, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին». ասվում է 5 էջանոց մանրամասն զեկույցի նախաբանում: Աննա Սարգսյանն այս թեման քննարկել է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ:

2024-05-16T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ