Ծննդից մինչեւ մահ մարդուն բնորոշ է հիվանդությունը և սա պետք չէ բացատրել մեղքերով, կամ Աստծուն մոտենալու միտումով։ Հիսուսը բժշկում էր, որովհետեւ ուզում էր մարդկանց առողջ տեսնել, ամբողջական, երջանիկ տեսնել։ Սերն է, որ մարդուն մոտեցնում է Աստծուն, ոչ թե հիվանդությունը։ Սերն է, որ մարդուն փրկում է։ Ոչ աղոթքը և ոչ էլ սրբերի դուռը գնալը երաշխիք չէ բժշկման։ Աստված ցավազրկող չէ։ Աստված եթե ցավազրկող լիներ, կցավազրկեր իր որդու տառապանքները։ Ի՞նչ եք կարծում Հիսուսն ինչո՞ւ տառապեց։

2024-07-02T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ