Խաչի օծման արարողությունը տեղի է ունեցել Պատարագի ավարտից հետո: Սա սրբավայրի վրա կանգնեցված երրորդ խաչն է՝ առաջինը տեղադրվել է 1968-ին, երբ կառուցվել է տաճարը, ապա տաճարի 25-ամյակին՝ 1993-ին, այն փոխարինվել է: Նոր խաչը օծվել է տաճարի առջևի հրապարակում։ Տաճարի շինարարական և հանգանակությամբ զբաղվող թեմական հանձնախմբերի 6 անդամներ գինով ցողել են խաչը, Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը օրհնել և օծել է այն։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2024-07-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ