Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Սեպտեմբերի 6-ին Երեւանում կանցկացվի Գրքի երևանյան փառատոն, որտեղ կկայան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ։
«Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրով «Եվրոպական ժառանգության օրերը» կանցկացվեն սեպտեմբերի 14-15-ը։
Սեպտեմբերի 26-ին և 27-ին օպերայի և բալետի թատրոնը կներկայացնի «Անտունի» բալետի պրեմիերան։
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Զառա Ջյանի Սերգեյ Փարաջանովի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում:
Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Չինաստանում անցկացվող «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային փառատոնին։
«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն համերգներ է կազմակերպել Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում:
 

2024-09-01T23:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ