
Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանն, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որպես եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն: Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Կանադայի հայոց թեմում։
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
2025-02-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ