
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին վիրահայերը ջահերով, ցուցանակներով շարժվել են դեպի Թբիլիսիիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել պահանջատիրական բողոքի ցույց: Մասնակիցները դատապարտել են հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ՝ պահանջելով, որ Թուրքիան միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Մերի Հովսեփյան
2025-04-24
Telecast type: Լուր Ռեպորտաժ