
Վանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է և վերականգնման ամբողջ ընթացքը՝ նախագծումից սկսած, կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի գործակցությամբ: Վանքը տուժել է երկրաշարժերից և սողանքներից: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրահեռացման հարցը։ Երեք կառույց կա վանական համալիրի ներսում՝ սուրբ Աստվածածին եկեղեցին, Զանգակատունը և Տապանատունը, որոնք հիմնվովին վերականգնվում են:
2025-05-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ