
Կոմիտասի թանգարան-ինստիտոուտում բացի մշտական և ժամանակավոր ցուցադրություններից՝ կազմակերպվել է նաև Կոմիտաս վարդապետին նվիրված տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված թեմատիկ և կրթական ծրագրեր ու հանդիպումներ: Ելույթ են ունեցել «Գեղարդ» երգեցիկ խումբը և Նորքի Հայորդյաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը: Թանգարանների միջազգային օրը ավանդաբար «Գեղարդը» ելեւյթ է ունենում Կոմիտասի տուն-թանգարանում։ «Շողակաթ» մանկական երգչախումբը կատարել է բազմաժանր և բազմալեզու ստեղծագործություններ: Այս տարի թանգարանը նշում է հիմնադրման 10 և Կոմիտասի մահվան 90-ամյակը:
2025-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ