
Մարտուն սարկավագ Խուրշուդյանը ուսումնասիրել է տարբեր շրջաններում բանակում հոգևոր ծառայությունը։ Այսուհետեւ ճեմարանավարտ սարկավագները պարտադիր զորակոչվում են բանակ և ծառայում որպես գնդերեցներ։ Նա հույս ունի, որ իր ավարտաճառը հետագայում օգտակար ուղեցույց կդառնա հայոց բանակում ծառայող գնդերեցների համար: Գևորգ սարկավագ Ավետիսյանն ուսումնասիրել է Հայոց և վրաց եկեղեցիների բաժանումը։ Դավիթ սարկավագ Մնացականյանն էլ անդրադարձել է Վաչուտյանների իշխանական տան եկեղեցաշինարարական գործունեությանը։
2025-05-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ