Նշանավոր խմբագրապետի հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում: Պոլսի պատրիարքի տնօրինությամբ կատարվել է ազգային հուղարկավորության կարգ: Ռոբեր Հատեճյանի աճյունը տեղափոխվել է Շիշլիի ազգային գերեզմանատուն, ամփոփվել ընտանեկան դամբարանում: Ռոբեր Հատեճյանը պոլսահայ մամուլի նշանավոր գործիչներից էր: 1967ից մինչև մահ «Մարմարա» օրաթերթի խմբագիրն էր, հրապարակախոս, որի խոսքն ու կարծիքը ազդեցիկ էր հայ համայնքում:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Հերմինե Հակոբյան
2025-09-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ