
Մեղադրող կողմը անդրադարձել է խուզարկություններով հայտնաբերված իրերի արձանագրությանը Հանրային մեղադրողները ներկայացրել են ապացույցների ցանկը, որից հետո պաշտպաններն արձանագրել են՝ չկա որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր, որ մեղադրողների թվարկած նյութերն օգտագործվելու էին ահաբեկչություն կամ որևէ ապօրինի գործողություն իրականացնելու համար: Արա Ռուստամյանը և մյուս մեղադրյալները ընդգծել են, որ դատախազները, խախտելով անմեղության կանխավարկածը, իրենց «ահաբեկիչ» են անվանում՝ չունենալով որևէ փաստ, որը փորձաքննությամբ կհաստատեր մեղադրանքը:
2026-01-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ