Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ Վաղարշապատում Թումո ծրագրով նախատեսված կրթական կենտրոնի կառուցումը տարիներ շարունակ հանդիպում է արհեստական խոչընդոտների։ Այնինչ կենտրոնը կարող է 2500 պատանու հնարավորություն տալ ստանալու արդիական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Թեև Վաղարշապատի ավագանին միաձայն որոշել էր անհատույց նվիրաբերել համապատասխան հողամասը, Կադաստրի կոմիտեն կասեցրել է գրանցումը, իսկ տարածքը գնելու Մայր Աթոռի առաջարկն անպատասխան է մնացել։ Իրադարձությունների այս հաջորդականությունը հիմք է տալիս կրթական կենտրոնի կառուցման արգելափակումը դիտարկել որպես հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորում։

2026-10-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ