Նոյեմբեր 2024

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
28
29
30
31
1
2
3
 
 
 
 
Մայր Աթոռի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Մայր Տաճար, որտեղ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Տաճարի վերաօծումից ու վերաբացումից հետո առաջին անգամ է իրականացվել այս արարողությունը։ Ավելի ուշ Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն...
 
Մաշտոցյան Մատենադարանում նոր ցուցասրահ է բացվել, որտեղ ներկայացված են Միջնադարյան Հայաստանի այն հմտությունները, արվեստն ու արհեստը, որոնց շնորհիվ ծնվում էին հոգևոր, գիտական, եկեղեցական նշանակության ձեռագրերը: Ցուցասրահը միջնադարյան լաբորատորիան է ներկայացնում, թե ինչպես են ձեռագիր պատրաստել, գրել և...
 
Նոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Այս տարի Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ...
 
Արձագանքելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին՝ ԵՀԽ-ը Ադրբեջանում կազմակերպվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի նախօրեին՝ նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ նվիրված Հայաստանին՝ հանուն խաղաղության հաստատման,...
 
Ճեմարանականներ պաշտպանել են մագիստրոսական թեզ եկեղեցու և ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների, Հայաստանում մոլոկանների համայնքի մասին, որոնք ղեկավարել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ժամանակակից աղանդագիտություն դասավանդող Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։ Վեհափառ հայրապետի հաստատումից հետո...
 
Կանադահայոց թեմի հիմնադրման 40-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը Աբգար սրբազանը 40-ամյակի հուշամեդալով է պարգևատրել թեմական խորհրդի ատենապետերին, անդամներին, հոգևորականներին և շուրջ չորս տասնամյակ ի նպաստ առաջնորդարանի ծառայած անձանց։ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս...
 
Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի և Կրետեի հայ համայնքներից եկած ուխտավորների: Նրանք Սուրբ Էջմիածին են ժամանել Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու և իրենց հոգեւոր առաջնորդի կողքին լինել եպիսկոպոս ձեռնադրվելու ժամանակ։ Շուրջ տասը տարի Հունաստանում ծառայած հայր Խորենը...
 
 
4
5
6
7
8
9
10
Մայր Տաճարում ուխտի Սուրբ Պատարագ է մատուցել Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տ. Առեն եպիսկոպոս Շահենյանը: Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձի առթիվ պատարագից հետո կատարվել է Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Տ․ Սահակ...
 
Ամենայն հայոց Կաթողիկոսը եկեղեցական թափորով առաջնորդվել է Մայր տաճար` մատուցելու Սուրբ Պատարագ և կատարելու եպիսկոպոսական ձեռնադրություն: Հայրապետական ամպհովանին կրել են եկեղեցու չորս բարերարներ: Ամպհովանու տակ Նորին սրբությանն ուղեկցել են առընթերականները` Պոլսի հայոց պատրիարքը և Նաթան արքեպիսկոպոս...
 
 
 
 
Աշոտ եւ Լորա Թունյանները պատվո բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով են պարգեւատրվել երկար տարիներ Մայր Աթոռին աջակցելու, հատկապես Մյանմայում Հայոց եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ունեցած դերակատարության համար: Այս զույգն է նաև Մայր Աթոռին ընծայաբերել արևային էլեկտրէներգիայի և...
 
Քահանաների վերապատրաստման ծրագիրը սկսվել է նախորդ տարի և արդեն 13-րդ խումբն է ավարտում դասընթացը։ Նրանք երեք շաբաթ անցկացնում են վանքում, մասնակցում են ժամերգությունների, պատարագների, ամեն օր լսում տարբեր հոգևորականների, նաև աշխարհիկ մասնագետների դասախոսություններ, թարմացնում իրենց ծիսական,...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ատենապետությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի անդամները մտահոգությունն արտահայտեցին Հայաստանի անվտանգային և ներքաղաքական խնդիրների...
 
Ամենայն Հայոց Հայարպետի նշանակմամբ՝ 2019թ.-ից Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահն է։ Նա մինչեւ այդ ծառայել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության, ապա՝ Տեղեկատվական բաժիններում, դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: Երկու տարի սպասավորել է Փարիզի հայկական...
 
ԳՀՃ ավարտելուց հետո Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Նարեկ եպիսկոպոսը աշխատանքի է անցել Մայր Աթոռում: 2003թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 2005թ. նշանակվել է Աբխազիայաի հոգևոր հովիվ, 2013-ին՝ ծառայել է Իրաքի հայոց թեմում: 2015թ-ից նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ:  
 
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք: Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի...
 
Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը նոյեմբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած հոգևորականներից է։ Ֆրանսիայի Հայոց թեմն ունի 25 հայկական եկեղեցի, 24 ծուխ: Գրիգոր եպիսկոպոսը Մայր Աթոռ է եկել թեմական խորհրդի նախագահի, համայնքի անդամների հետ: Ֆրանսիայի հայոց թեմը...
 
Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյան 8-9 տարեկանից ծառայել է Սուրբ Յոթ վերք եկեղեցում: Սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում և Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 2003թ. ձեռնադրվել է սարկավագ: Պաշտպանել է ավարտաճառ՝ «Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը» թեմայով: 2004թ.- ին ձեռնադրվել է կուսակրոն...
 
Հավաքված կանայք մասնակցում են պատարագների, ժամերգությունների, սոցիալական ու բարեսիրական ծրագրերի: Նրանք եկեղեցու կողքին են և կարևոր նպաստ են բերում համայնքի հոգևոր, մշակութային, մարդասիրական տարբեր նախաձեռնություններին: Տիկնանց միության տասնամյակի առիթով կանայք ներկայացում ու ֆիլմ են դիտել Խնկո...
 
Համերգը նախաձեռնել է Բալաթի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու թաղային խորհուրդը: Ելույթ է ունեցել Պոլսի Լուսավորիչ դպրաց դաս երգչախումբը` Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Հանդիսությունը նախագահել է Սահակ Բ պատրիարքը` պատրիարքարանի հոգևոր դասի մասնակցությամբ: Երգչախումբը ներկայացրել է կոմիտասյան...
 
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սբ Պատարագ: Օրը նախապես հայտարավել էր համահայական աղոթքի օր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ընթացքում, համաձայն Հայոց հայրապետի կոչի, աղոթք է բարձրացվել Ադրբեջանի կողմից...
 
11
12
13
14
15
16
17
Ժնևում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնակայանում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչով կայացել է միասնական աղոթք: Արարողությունն անցկացվել է Ժնևի սուրբ Պիեռ տաճարում և սկսվել է հայերեն տերունական աղոթքով: Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը բարի կամքի տեր մարդկանց հրավիրել է միանալ Հայաստանի...
 
Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցում հնչել է աղոթք՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված զինծառայողների, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց համար։ Այն կազմակերպել են Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանը և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու...
 
Մատուռի օրհնության եւ օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Օծվել են խաչը, զանգը, սուրբ սեղանը: Զորաց մատուռը կառուցվել է համայնքի հերոսների պուրակում: Տարոնիկը Արտիմետի հովվության 5 հայնքներից մեկն է: Մատուռի կառուցման գաղափարը համայնքի...
 
Սան Պաուլուի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում բրազիլահայերն աղոթել են արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված եւ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական...
 
Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռմաբ տեղի է ունեցել Ոսկետափ գյուղի Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց սրբավայրը կրում է հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության...
 
Չեխիայի Կաթոլիկ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն նվիրաբերվել է Բարդուղեմեոս առաքյալի մասունքներից: Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների ձեռամբ բերված նվիրատվությունը նշան է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի զորակցության ու համերաշխության՝ հայ ժողովրդի և եկեղեցու նկատմաբ: 14-րդ դարում մասունքը Պրահա է...
 
15 տարվա հոգևոր ծառայությունից հետո Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը ուխտի Պատարագով ստացել է եպիսկոպոսական աստիճան: Սրբազանը բարձրագույն կրթությունը ստացել է նախ ԵՊՀ-ում, ապա զորացրվելուց հետո ընդունվել է ԳՀՃ: Որպես աբեղա մեկ տարի Մայր Աթոռում ծառայելուց հետո Սրբազան Հայրը...
 
«1000 վահանը» կրթամշակութային ծրագրեր է իրականացնում Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցահասակ երեխաների համար: Այս տարվա ընթացքում ծրագիրը ներառել է 5000 երեխա Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի 71 սահմանամերձ գյուղերից։ Ծրագրին միացած պարագետները և երգիչները յուրաքանչյուր այցելության...
 
 
 
Մարի Վարդանյանը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում մասնակցել է ԱՊՀ երկրների Դելփյան խաղերին ու արժանացել ոսկե մեդալի: Այդ ստուգատեսում տասնյակ երկրներ ներկայացնում են մանկապատանեկան կատարողական արվեստ: Մրցույթը կայացել է երկու փուլով՝ Մարին նախ նվագել է Անանհիտ Վալեսյանի Աշնան տերևը և Խաչատուր Ավետիսյանի...
 
Թեմակալ առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ արարողությունը հանդիսապետել է Հայաստանից ժամանած Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Օծվել է եկեղեցու գմբեթի խաչը, զանգակատան զանգերը, սրբապատկերները, 16 սյուները, ինչպես նաև Մկրտության Սուրբ Ավազանը: Սրբազան հայրը նկատել է, որ...
 
Միջազգային երրորդ համաժողովը ՀՕՖ-ը անցկացրել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի մասնագետների, Պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Բուժհաստատություններում կատարված...
 
Հանդիսավոր պայմաններում Զորավոր Ավետարանը դրվել է փակ պատվանդանին և ամբողջ օրվա ընթացքում հայրենիքի պաշտպանները, զինվորի տան աշխատակիցները, նաև մյուս այցելուները հնարավորություն են ունեցել աղոթելու խնդրակատար Ավետարանի մոտ և զորակցություն խնդրելու նրանից:
 
Իսպանիայի Կադիս քաղաքում Սուրբ Մարիա վանքի Հիսուս Նազովրեցի մատուռի արտաքին պատին փակցվել է հուշատախտակ այն մասին, որ 17-րդ դարում եկեղեցին կառուցել են Ջուղայից եկած հայ վաճառականները: Հուշատախտակը փակցվել է իսպանական Սևիլիա քաղաքի «Էրեբունի» համայնքի ջանքերով:  
 
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ջանքերով ձեռք է բերվել 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության 18-րդ դարում ընդօրինակված ձեռագիր մատյանը և նվիրաբերվել Մատենադարանին: Ձեռագիրը ձեռք է բերվել աճուրդի միջոցով մասնավոր հավաքածուից: Նրանք...
 
Մագիստրոսական ավարտաճառի պաշտպանության թեմաներից մեկը եղել է Սուրբ Էջմիածնի և Կ. Պոլսի Հայոց պատրիարքության համագործակցությունը հայկական հարցում 1877-1914 թվականներին: Մյուսը՝ «Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» թեման է եղել։ Մեկ այլ ավարտաճառ եղել է՝ «Առաքյալների...
 
Ներկայացված 50 աշխատանքները գեղանկարչության և ճարտարապետության համադրություններ են, գրաֆիկաներ, կոլաժներ: Առավել ընդգրկուն է Արևմտյան Հայաստան շարքը: Գրեթե տասը տարի է՝ Սյուզին Նորքի Հայորդաց տան նկարչության դասարանում է սովորում. հիմա նաև ճարտարապետական համալսարանի ուսանող է: Հեղինակը ցուցահանդեսը...
 
 
 
18
19
20
21
22
23
24
Հայկական բարեգործական ընդհանուր միության «կատապուլտ» մշակութային ստեղծարար ծրագրի նպատակն է պահպանել ժառանգությունն ու զարգացնել այն։ Խրագգիրը զբաղվում է անհատ նկարչի համար վաճառքի հարթակ գտնելուց մինչև Մատենադարանի կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գույքի, սարքերի ձեռքբերմամբ: Ծրագրի աջակցությամբ...
 
Բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնը, մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու...
 
Կրթահամալիրի հեղինակային ծրագրով ճամփորդությամբ ուսուցումը ուսումնական պլանով պարտադիր բաղադրիչ է Սեբաստացի կրթահամալիրում: Այդ ծրագրով նախատեսված է բարձունքի հաղթահարում, ուսումնական և ռազմամարզական ճամբարներ, կրթական փոխանակումներ։ Այդ համատեքստում հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը և...
 
 
 
 
Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք։ Եկեղեցական արարողությանը մասնակցել են հոգեւոր առաջորդներ, դիվանագետներ, ակտիվիստներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հայոց Թեմի Առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը հիշեցրել է, որ մեր...
 
«Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ-ը՝ HEKS/EPER Հարավային Կովկաս կազմակերպության հովանավորությամբ, ԵՊՀ և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ իրականացրել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով առաջին տոնավաճառն արցախցիների համար: Անցնող տարվա...
 
Արբանյակային նոր լուսանկարները փաստում են, որ ադրբեջանցիները ավերել են  ԼՂ Կովսականի շրջանի Տանձատափի 19-րդ դարի եկեղեցին Նոյեմբերի 23-ին Մայր Տաճարում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման կարգ
 
Մայր Աթոռի վերաօծումից հետո խնամքի կենտրոնի բնակիչները սպասել են եկեղեցի նորոգմանը և այս այցը նրանց համար հիշարժան իրադարձություն է։ Նրանք Տեր Արարատի նախաձեռնությամբ հաճախ են կազմակերպում Սուրբ գրքի ընթերցանություններ, հանդիպում-զրույցներ, մասնակցում են պատարագներին: Տարեցները նաև գործակցում են...
 
 
 
25
26
27
28
29
30
1