Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 ամյակը։ Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն։ Դեկտեմբերի 7-ին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կվերաօծվի եկեղեցին։ Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը:

 
2024-11-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ