Ապրիլ 2025

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
31
1
2
3
4
5
6
 
 
 
 
Վլադիմիր Պուտինի հրամանագրով Եզրաս սրբազանին շնորհվել է Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան՝ կրոնական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների գործում ունեցած մեծ ավանդի համար: Այս առիթով Եզրաս սրբազանին շնորհավորելու են գնացել նախագահին առընթեր ներքին քաղաքականության հարցերով կրոնական...
 
Մայր Աթոռում Գերմանիայի նախագահին ընդունելիս, հաշվի առնելով, որ նա մեկնելու էր նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության...
 
Եկեղեցին կունենա կից մատուռ, որը կծառայի նաև որպես մոմավառության սրահ, որպեսզի պատարագի ժամանակ չխանգարվի արարողությունը։ Եկեղեցին կունենա կիրակնօրյա դպրոց, հովվատուն և գրատուն, այսինքն՝ բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի լիարժեք հոգևոր կյանքը հնարավոր լինի կազմակերպել: Դարբնիկ գյուղն ունի...
 
Այդ օրը ուխտագնացություններ են կազմակերպվում դեպի հայոց սրբավայրեր: Սովորաբար ուխտավորների բազմաթիվ խմբեր են այցելում Խոր Վիրապ, որտեղ 14 տարի օձերի և կարիճների մեջ աղոթքով ու ճգնությամբ կարողացել է ողջ մնալ Գրիգոր Լուսավորիչը: կբացվեն եկեղեցու խորանի վարագույրն ու կմատուցվի բաց պատարագ:...
 
Պատարագի ավարտին կկատարվի մայրերի ու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Հայ Առաքելական Եկեղեցին կանդրադառնա Ավետման սուրբգրային պատմությանը, որի համաձայն՝ Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաք և Հովսեփի նշանածին՝ Մարիամին, ավետում, որ կհղիանա սուրբ...
 
Հայկաձոր գյուղի արևմտյան մասով անցնող հայ-թուքական պետական սահմանը տարվա մեջ ընդամենը երեք անգամ է բացվում՝ Հայկաձորի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելելու համար։ Շիրակի թեմի միջորդությամբ, ռուս սահմանապահների վերհսկողությամբ, հատուկ ամրագրված ժամերին հայ ուխտավորները հնարավորություն են ստանում...
 
Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները գնացել են Խոր Վիրապի վանք՝ մասնակցելու տոնական պատարագին եւ հաղորդակցվելու սրբի մասունքին։ Խոր Վիրապում հիշատակվում են նաև Քրիստոսի երկու աշակերտների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի անունները, որոնք տիրոջ խոսքը քարոզելու ժամանակ հանդիպել են հենց Խոր Վիրապի հարակից...
 
 
7
8
9
10
11
12
13
Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմապատկան կառույցները և ուխտավորները Հովհաննավանքում մասնակցել են միասնական ժամերգության: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ Մեծ Պահքի ընթացքում թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություններին և պատարագներին մասնակցելը վերածվել է ավանդույթի: Արագածոտնի թեմում վերջին...
 
Տիրամորը նվիրված մի քանի տոն կա մեր եկեղեցական օրացույցում, Ավետման տոնը միակն է, որը հիմնված է ավետարանական պատումի վրա։ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ՝ Ավետման տոնին, պատարագի ավարտին, կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ:  
 
Նորին Սրբությունը ասել է, որ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ հայ ազգը զորանա նոր մանուկների ծնունդով, և հայ ժողովրդի զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային...
 
Ավետման տոնը Աստվածամորը նվիրված 8 տոներից առաջինն է: Մարիամ Աստվածածինը քրիստոնեաների ամենասիրելի սուրբն է։ Աստվածամորը նվիրված տոներին հավատացյալները մեծ ակնածանքով են մասնակցում։ Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցին տոնի առիթով մարդաշատ է եղել։
 
Ծառատունկի մասին հավատացյալները պատարագի ավարտին են տեղեկացել, մի մասն էլ՝ համացանցից: Եղել են ընտանիքներ, որոնք, տեղեկանալով եկեղեցու նախառենության մասին, որոշել են տնկի ձեռք բերել, ու իրենց հիշատակ-ծառն ունենալ եկեղեցու հարակից տարածքում: Այդ կերպ են տնկվել նաև եկեղեցի տանող աստճանների երկու...
 
Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտ կյանքով ապրելու կոչ է: Առաջին գալուստով Քրիստոս մարդու առջև բացեց փրկության ճանապարհը, սովորեցրեց, թե ինչպես պետք է ապրել երկնքի արքայությանն արժանանալու համար: Երկրորդ անգամ Քրիստոս աշխարհ է գալու որպես թագավոր՝ դատելու արդարներին և մեղավորներին:
 
 
 
 
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին...
 
Մայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու...
 
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի համապարփակ զարգացման ծրագրի մաս է դիտարկել այս եկեղեցու կառուցումը, այն համարելով քաղաքի հոգևոր, մշակութային վերածննդի խորհրդանիշ: Ծրագիրը Վարդանյանը սկսել է 2014 թվականին։ Ադրբեջանի կողմից Վարդանյանին ապօրինի կալանավորելուց հետո կինն է շարունակել ծրագիրը։...
 
Վիմագրագետ Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է, եկեղեցեկան պատմագիրների աշխատություններում, մատենագրական ուշ շրջանի վավերագրերում Տաթևի վանքը կոչվում է նաև Ս. Եվստաթիոս առաքյալի վանք։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրներում հիշատակված...
 
Մայր տաճարի դիմաց Մկրտիչ Ա հայրապետի գերեզմանի մոտ Հոգեհանգստյան արարողություն է կատարվել: Աղոթքով և խնկարկումով Մայր Աթոռի միաբաններն ու Վասպուրական հկ անդամները ոգեկոչել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը: Միջոցառման մասնակիցները այցելել են...
 
Այդ օրը բոլոր եկեղեցիներում անդաստանի արարողություն կկատարվի: Հոգևորականները կօրհնեն աշխարհի 4 կողմերը՝ նաև ուռենու ճյուղերն ու ոստերը: Խորանի վարագույրները կբացվեն, և հաղորդություն կտրվի: Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ կկատարվի: Կավարտվի քառասնորդաց պահքի շրջանը և...
 
«Ընծա» կենտրոնում սկսվել են Աստվածաշնչի սերտողության դասեր: Հանդիպումները նախաձեռնել են Արցախի թեմի երիտասարդաց միության անդամները: Դասերն անցկացվում են հարց ու պատասխան ձևաչափով: Կենտրոնը տևական ժամանակ Աստվածաշնչի սերտողության դասեր է անցկացնում նաև արցախցի երեխաների համար։ Բացի այդ՝ կենտրոնը...
 
 
Դեռ պատարագը չսկսած՝ դեպի եկեղեցի տանող ճանապարհները բազմամարդ են եղել: Ծաղկահյուս պսակներով և ուռենու ճյուղերով երեխաները ծնողների ուղեկցությամբ մասնակցել են Ծաղկազարդի տոնական պատարագին: Արաբկիրի Սուրբ Խաչը համայնքի ամենամեխ եկեղեցին է, որը միավորում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքները։
 
Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում...
 
Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն առանձնակի պատիվներ և հանդիսավորություն է նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանիշ: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու...
 
14
15
16
17
18
19
20
Տյումենում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստով, Ղրիմում ու Իժևսկում ապրող հայրերը Ծաղկազարդին անցկացրել են եկեղեցում՝ քահանայի շուրջ համախմբված: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ծաղկազարդի տոնին Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ օրհնվեել են ոստերը և բաժանվել...
 
Դռնբացեքի կարգը խորհրդանշում է Քրիստոսի Երկրորդ Գալուստը, երբ արդարների համար պիտի բացվեն երկնային արքայության դռները: Այն ընթանում է վարագուրված՝ Մայր Խորանից ներս և դրանից դուրս գտնվող հոգևորականների միջև երկխոսության ձևով: Հոգևորականները ծնկաչոք խնդրում են Տիրոջը բացել ողորմության դուռը, որպեսզի...
 
Այն նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և ամփոփում է Մայր տաճարի վիմագրական ժառանգությունը: Առաջին անգամ տարեգրության տեսքով` այսինքն, ժամանակագրական կարգով ներկայացվում են Մայր տաճարի շինարարական, նորոգչական աշխատանքները դարերի ընթացքում: Մենագրության հեղինակը վիմագրագետ Արսեն Հարությունյանն է։ Մայր...
 
Երկուշաբթի եկեղեցում ընթերցել են Անիծված թզենու առակը: Ավագ երկուշաբթիից սկսած՝ մարդիկ մուտք են գործում Ավագ շաբաթվա շրջան և պատրաստվում են նշելու քրիստոնեական ամենակարևոր տոնը՝ Քրիստոսի Հարությունը: Հավատացյալներն Ավագ շաբաթն անցկացնում են խիստ ժուժկալությամբ, ջերմեռանդ աղոթքով, առաքինի ու ողորմած...
 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան քանոնի դասարանը մասնակցել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում անցկացված «Արտ Մյուզիք» Արվեստի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնին: Դասարանը 2 հաղթանակ է գրանցել՝ ներկայացնելով անհատ կատարողի և սաներից ձևավորված «Նազանի» համույթը:
 
Ավագ երեքշաբթի երեկոյան ժամերգության ընթացքում հիշատակվում է 10-ը կույսերի առակը։ Ավագ Չորեքշաբթի Քրիստոսի օծման և Հուդայի մատնության հիշատակությունն է: Ավագ հինգշաբթին Վերջին ընթրիքի և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Այդ օրը կատարվում է նաեւ ոտնլվայի արարողություն։ Ավագ...
 
 
 
ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրենը Նորին Սրբությանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու Լիբանանից, ԱՄՆ-ից և Բուլղարիայից ժամանած խմբի անդամներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական պատգամն է փոխանցել երիտասարդներին, գնահատել ծրագրերը: Հայոց Հայրապետը պատգամեց նաև ապրել...
 
[field_telecast_image] [title, body, field_start_time, field_lrahos_date] Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն Ավագ Հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն Ամենայն Հայոց Հայրապետն է կատարում: Վեհափառ Հայրապետը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը...
 
Մայր Աթոռի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է Ավագ Ուրբաթ օրվան, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, օրը...
 
Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս...
 
Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի...
 
Հավատացյալները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են գնացել պահքը եզրափակելու, Հաղորդություն ստանալու և Քրիստոսի կենարար հարության ավետիսը եկեղեցուց տուն տանելու։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից և խորանի մոտ դրված մոմերից ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:
 
Եկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար:...
 
Խաչելության կարգից հետո Ավագ Ուրբաթ երեկոյան կատարվել է Հիսուսի խաչից իջեցման և թաղման հիշատակի արարողությունը: Քրիստոսի թաղման կարգը Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում կատարվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
 
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար...
 
Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի՝ երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները: Չորս ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության և դատապարտության տեսարաններն արտահայտում են...
 
Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է:...
 
Բրազիլիայի հայոց թեմում Ավագ հինգշաբթիի արարողություններին աղոթքով և հոգևոր զրույցներով պատրաստվել են օրեր շարունակ: Արամայիս սարկավագ Սողբաթյանը թեմի առաջնորդ Նարեկ սրբազանի օրհնությամբ հոգևոր թեմայով դասընթացներ է անցկացրել Հայ Ազգային Դուրյան վարժարանի սաների համար, ծանոթացնելով նրանց...
 
21
22
23
24
25
26
27
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Նա օրհնել է զատկական խորհրդանիշ ներկված հավկիթները: Պահպանիչ աղոթքից հետո սկսվել է ժողովրդական տոնախմբություն:...
 
Ապրիլի 20-ի կեսգիշերից հետո Երուսաղեմի հայոց վանքի միաբանները կատարել են առաջին մուտքը Սուրբ Հարության Տաճար: Քրիստոսի խաչելության վայրում՝ Սուրբ Գողգոթայի վրա, աղոթքից հետո Միաբանությունը բարձրացել է Հայոց Երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ կատարվել է Գիշերային ժամերգություն: Լուսադեմին առավոտյան...
 
Նա Հայաստան էր եկել Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հրավերով և մի քանի օր անցկացրել է սուրբ Էջմիածնում, այցելել է սրբավայրեր, աղոթել՝ հայոց եկեղեցիներում: Ֆրանցիսկոս քահանայապետը պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Կաթոլիկ աշխարհի հովվապետը 89 տարեկանում մահացել...
 
Մեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցել են սուրբգրային մեջբերումներ, հիշատակել են բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի ընթացքում փոխանցել են հավատացյալները: Տաղավար բոլոր տոների հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։
 
Ամեն տարի Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոնին «Արի պարի» հարթակը կազմակերպում է ժողովրդական տոնախմբություն։ Հոգևորականները ողջունում են ազգային պարով հետաքրքրված երիտասարդների ջանքերը և աջակցում են նրանց: Ժողովրդական տոնախմբության մասնակիցները պարում են Վերվերի, Յարխուշտա ու Քոչարի։
 
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արտակ Ղուլյանին վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար հետմահու պարգեւատրել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով։ Հանձնման արարողությունը նախատեսված էր Սուրբ Հարության տոնից հետո: Հայոց Հայրապետի...
 
Ապրիլի 23-ի Ջահերով երթին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միացավ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանն իր խոսքում կարևորեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դատապարտեց ցեղասպանության ժխտողականության...
 
«Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր...
 
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Անմար կրակի մոտ, կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ:
 
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ մատուցվեց: Պատարագի ընթացքում Նորին Սրբությունն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը:
 
Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այն երաժշտության լեզվով դատապարտող կոչ է ընդեմ 110 տարի առաջ կատարված հանցագործության հայ ժողովրդի և ամբողջ մարդկոթւյան դեմ: Մոցարտի «Ռեքվիեմը»՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ...
 
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին վիրահայերը ջահերով, ցուցանակներով շարժվել են դեպի Թբիլիսիիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել պահանջատիրական բողոքի ցույց: Մասնակիցները...
 
Մեկ տարի շարունակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կգործի ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացված են աշխարհի երեսուն երկրի շուրջ յոթանասուն...
 
Միջոցառմանը հեղինակի մասնակցությամբ քննարկել են թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» կամ «Հարյուր տարվա ապարտեիդ» գիրքը, որտեղ Աքչամը քննադատում է Թուրքիայի հարյուր տարվա պատմությունը, ընդգծում կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա նկատում...
 
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով կազմակերպվել է «Ի հիշատակ» համերգային երեկո: Ամեն տարի ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, համերգային ծրագրով իր...
 
Աշոտ Օհանյանին ընտանիքի հետ 1914 թվին տեղահանել են Բուրսայից։ Գաղթի ճանապարհին նրա մորն ու կրտսեր քրոջը սպանում են, ապա փախչում է ու հայտնվում որբանոցում։ Ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով նրան փախցնում է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխում են Եգիպտոս՝ արհեստ սովորելու,...
 
Մանուշակ Ջուհարյանը Մուսալեռան հերոսամարտը տեսած եւ ֆրանսիական նավերով փրկվածներից մեկն է։ Հերոսամարտի մասնակիցներին, կանանց ու երեխաներին ֆրանսիական ռազմանավը տեղափոխում է Եգիպտոս։ Մի քանի տարի 6 գյուղերի բնակիչները վերադառնում են իրենց տներ, ապա կրկին Թուրքիան սկսում է բռնաճնշումներն, ինչից հետո...
 
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանություն հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և հայոց...
 
Թբիլիսիում վիրահայերը պահանջատիրական ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց Լոնդոնի սուրբ Եղիշե հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչվել է նաև Օքսֆորդի համալսարանական եկեղեցում։ Դամասկոսի քույր եկեղեցիների...
 
Նրանք Հայաստան են եկել փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված միջազգային համաժողովին մասնակցելու համար: Վեհափառ Հայրապետն հյուրերին ներկայացրել է հայոց ցեղասպանության ու Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների մանրամասները։ Նա նաեւ անդրադարձել է...
 
Քահանայապետի մահվան կապակցությամբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել: Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը...
 
Մարսելի համազգային, Փարիզի «Սուրբ Մեսրոպ» Արաբյան դպրոցների եւ Դպրոցասեր միության վարժարանի աշակերտները հյուրընկալվել են Մայր Աթոռում և ստացել Ամենայն հայոց Հայրապետի օրհնությունը: Ֆրանսիայի հայկական դպորցներում 2000-ից ավելի հայ երեխա է սովորում։ Քանի որ դպրոցում հայոց լեզվի դասաժամերին մեծ...
 
 
 
28
29
30
1
2
3
4