Սուրբ Գեղարդի շուրջ առաջացած տարաբնույթ քննարկումներին անդրադարձել է Ասողիկ քահանա Կարապետյանը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել էին Մայր Աթոռի դիվանատուն՝ պահանջելով ցույց տալ Քրիստոսին խոցած Սուրբ Գեղարդը, որը, ըստ նրանց, վաճառվել է: Սակայն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը երեկ Մայր Աթոռի սրբազան պահոցից դուրս է բերել և լրատվամիջոցներին է ներկայացրել Տիրամուխ Գեղարդը: Տեր հայրը թեմային անդրադարձավ նաև այսօր: Փաստերով խոսեց քույր եկեղեցիների միջև նվերների փոխանակման ավանդույթի մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ սուրբ Գեղարդից մի փոքրիկ մասունք, արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, մեր եկեղեցին 2004 թվականին նվիրաբերել է ռուս ուղղափառ եկեղեցուն: Սակայն դրանից Գեղարդի ամբողաջականությունը չի խաթարվել:

2018-07-09
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ