Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը, որին մասնակցում էին Հայ եկեղեցու 61 արքեպիսկոպոս ու եպիսկոպոս:
Եպիսկոպոսաց ժողովը հաստատեց Հայ եկեղեցու սրբադասման ծիսակարգը և արարողակարգը: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը որոշվեց կատարել 2015 թ. ապրիլի 23-ին՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր սահմանվեց ապրիլի 24-ը:
Եպիսկոպոսաց ժողովը քննության առավ նաև մկրտության խորհրդի արարողակարգը: Եպիսկոպոսաց դասն ընդունեց Ս. Մկրտության և Ս. Դրոշմի խորհուրդների միօրինակ բնագիրը: Մկրտության ծեսը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կլինի միատեսակ և կունենա միևնույն տևողությունը:
2014-11-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ