Վաղարշապատում գործող «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարարական կազմակերպության շահառուները մկրտվել են Էջմիածնի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Կազմակերպությունը ամենօրյա ցերեկային խնամք է տրամադրում 18-65 տարեկան մտավոր խանգարումներ, խոսքի, տեսողության, հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող 20 շահառուի: Կազմակերպության նպատակն է ապահովել սաների սոցիալական ինտեգրումը հասարակությանը և ապահովել նրանց զբաղվածությունը։
2024-06-03
Telecast type: Լուր Ռեպորտաժ