Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ դպրոցներում դադարեցվել է եկեղեցու պատմության դասավանդումը։ Նա նկատել է, որ երեխաներին պետք է հնարավորություն տալ եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ ավետարանական պատգամները դարձնել կյանքի ուղեցույց և առանցք, ինչպես եղել է պատմության բոլոր ժամանակներում: Հայրապետը երիտասարդների ուշադրությունը հրավիրել է եկեղեցական գործիչների դիմապատկերներին և նշել, որ երեխաները պետք է հաղորդ դառնան նրանց կերտած արժեքներին, որոնց շնորհիվ կարողացել են դիմակայել բոլոր փորձություններին։

 
2024-07-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ