Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը Արցախից բռնի տեղահանվածներին Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող սահմանամերձ գյուղական համայնքներին» ծրագիրը: Այն սկսվել է սեպտեմբերից, կշարունակվի մինչև գալիք սեպտեմբեր։ Ծրագրով Տավուշի մարզի համայնքներում ապրող շուրջ 500 արցախցի ու տեղացի ընտանիքներին ձմռանն ընդառաջ տրամադրել են վառելափայտ։ Ամեն ամիս ընտանիքներին տրամադրում են հիգիենայի պարագաներ, շուտով նաև՝ կենցաղային տեխնիկա և պարագաներ, սպասք, սպիտակեղեն։ Իրականացնում են հոգեբանական աջակցություն պատերազմի, շրջափակման ու բռնի տեղահանության տրավման հաղթահարելու համար:

 
2025-02-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ