Առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում հավաքվել են հայկական ծագումով մոտ հիսուն ակադեմիկոսներ։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նկատել է, որ նրանց մատուցած ծառայությամբ է մարդկությունը հոգևոր ու մտավոր զարգացում ապրում, իսկ երկրները՝ առաջընթաց: Երեկույթի ընթացքում ելույթ են ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու հովանու ներքո գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի և Սուրբ Ներսես Շնորհալու անվան հայորդյաց տան սաները։

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Ալվարդ Նազարյան
2025-02-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ