
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի եկեղեցիներում սպասավորող 40 դպիր դպրական կոչում է ստացել։ Նրանք ամեն կիրակի շապիկ են հագնում, օգնում են քահանաներին: Եպիսկոպոսը ընծայացուներին տվել է բանալի, մոմակալ և Աստվածաշունչ: Դպրական տվչությամբ տղաները իրավունք են ստանում կատարելու դռնապանի, ընթերցողի, ջահընկալի և երդմնեցուցչի պարտականությունները:
2025-05-19
Telecast type: Լուր Ռեպորտաժ