
Վերջին զանգը Էօրնեկյան դպրոցում. աղոթք, օրհներգ եւ նոր սկիզբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցի շրջանավարտները նշել են վերջին զանգը։ Արարողությունը սկսվել է աղոթքով ու դպրոցի օրհներգի հնչյուններով։ Շրջանավարտները կարեւոր են համարել դպրոցի դերը իրենց մասնագիտական կողմնորոշման գործում։ Էօրնեկեան հանրակրթական դպրոցը հիմնադրել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Դպրոցի շենքը կառուցվել է արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էօրնեկեանի հովանավորությամբ և կրում է նրա անունը:
2025-05-23
Telecast type: Լուր Ռեպորտաժ