Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կիրակնօրյա պատարագ է մատուցել Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը: Հայր սուրբը քարոզի ընթացքում մեկնաբանել է Քրիստոսի հրաշագործություններն ու բժշկությունները։ Պատարագի ավարտին հավատացյալներն աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Մկրտիչ եպիսկոպոսների, բարերար Սամվել Կարապետյանի, հայրենիքի և եկեղեցու պաշտպանության համար Հայաստանի և Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների համար:

2025-11-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ