
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Վեհափառ Հայրապետը ավելի քան 10 տարի առաջ Տյառնընդառաջի տոնին նորապսակների օրհնության կարգ է հաստատել: Պատարագից հետո նա նորապսակ սարկավագներին և իր գնահատանքն ու պատգամն է փոխանցել երիտասարդ զույգերին: Վեհափառը հույս է հայտնել, որ շատերը մոտ ապագայում, քահանայության աստիճան ստանալով, կհամալրեն եկեղեցականների շարքերը: Սարկավագների կանանց Հայրապետը պատգամել է, որ նրանք իրենց ամուսինների լավագույն գործակիցն ու լծակիցը լինեն հոգևոր առաքելության ճանապարհին:
2026-02-14
Telecast type: Լուր Ռեպորտաժ