
Ներսիսյանների գործով դատական նիստին հարցաքննվել են Վաղարշապատի բաժնի երկու ոստիկան։ Նրանցից մեկն իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը, իսկ մյուսն ուղեկցել է «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը։ Վկաներից մեկը դատարանում հայտնել է, որ հարցաքննության ընթացքում Գառնիկ Ղազարյանի հետ ներկա է եղել նաև Հարություն Մկրտչյանը: Հենց այդ պատճառով է Գառնիկ Ղազարյանի անձնական տվյալների փոխարեն լրացվել նրա հեռախոսահամարը: Երկրորդ վկան հայտնել է, որ Ոսկեհատ համայնքում քարոզարշավը խոչընդոտող որևէ հանգամանք չի նկատել՝ նրան ենթադրյալ միջադեպի մասին հարևան գյուղում հայտնել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն: Ոստիկանը հայտնել է, որ հաղորդումն ինքն է ներկայացրել ՆԳՆ Վաղարշապատի բաժին, սակայն անձամբ որևէ հակաօրինական գործողություն քարոզարշավի ժամանակ չի տեսել։