
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին։ Նրանց առաջնորդում էր համայնքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս ավագ քահանա Պետոյանը։ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք սփյուռքի հայորդիներին հնարավորություն են ընձեռում առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով զորացնելու համայնքային կյանքը։
2026-10-08
Telecast type: Լուր Ռեպորտաժ