Alt

Մեծամորի գաղտնիքները

Մետաղաձուլական կենտրոն՝ Ք. ա. 4-2-րդ հազարամյակներում: Ք. ա. 11-9-րդ դարերում, ապա նաև Վանի թագավորության շրջանում՝ ծաղկուն քաղաք՝ աստղադիտարանով, պալատներով ու սրբատեղիներով: Աշխույժ առևտրական հանգույց միջնադարում: Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին` այսօր արդեն արգելոց թանգարանը, համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է, որտեղ մինչ օրս շարունակվում են պեղումներն ու նոր բացահայտումներ խոստանում: Մեծամորի նշանակության ու գաղտնիքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» տնօրենի գիտական գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի հետ:

Շարք: Թեմա
2015-10-20T15:29:48+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ