
Մարիամ և Միրայֆ» ջազ- ֆանկ նախագիծը համարվում է Մոսկվայի ամենահայտնի խմբերից մեկը: Այն մեծ ընդունելության է արժանացել նաև ջազի հայրենիքում` Միացյալ Նահանգներում: Ամերիկացի քննադատ Ջեյկոբ Ռիչարդսոնը խմբի Intelligent Music ալբոմն անվանել է ժամանակակից ջազի հայտնություն»: Վոկալիստ Մարիամ Մերաբովային հաճախ անվանում են Lady Voice»: Նրան լսելիս դժվար է պատկերացնել, որ գտնվում ես ոչ թե ջազի օրրանում` Նյու Օռլեանում, այլ Երևանում, որտեղ երգչուհու խոսքով ջազը կորցրել է իր երբեմնի ունկնդրին:
Խումբն այս տարի բոլորում է իր 15-ամյակը, թողարկում է երրրոդ ձայնասկավառակը: Երգերի մի մասի հեղինակը Մարիամի ամուսինը` Արմեն Մերաբովն է:
2013-09-29
Telecast type: Լուր Ռեպորտաժ