Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկեց հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը: Աշխարհի հայկական գրադարանների ներկայացուցիչներին ողջունեց Ամենայն հայոց հայրապետը: «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագիրը կրող ժողովում հատկապես կարևորված էին հայկական գիրքը պահպանելու, թվայնացնելու և էլեկտրոնային շտեմարաններում համակարգելու հարցերը:
2016-10-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ