Հարազատ թատրոնի բեմում մարտի 5-ին կազմակերպվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մարինե Դեինյանի հոբելյանական երեկոն: Հնչեցին նախերգանքներ, արիաներ և զուգերգեր Բելլինիի, Պուչինիի, Չայկովսկու, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Բեմում Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն էր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աննա Կարապետյան
,
Ռեժիսոր Սուրեն Տեր-Գրիգորյան,
Օպերատոր Տիգրան Մինասյան2018-03-10
Telecast type: Լուր Ռեպորտաժ