ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյանն անցել է արցախյան երեք պատերազմների միջով, կորցրել հարազատ եղբորը, ընկերներին: Պատերազմում նրա գործած սխրանքներն այսօր էլ ուղեցույց են տանկիստների համար: Հենց նրա ղեկավարած խումբն է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում զբաղեցրել 2-րդ տեղը: Զիջելով միայն Ռուսաստանին՝ Ժիրայր Պողոսյանի ղեկավարած տանկային անձնակազմը որպես պարգև Հայաստան է բերել Տ-90Ս տանկը: 2021թ. Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Սուրբ Ծննդյան ջրօրհնեքի արարողությանը հենց նա խորան բարձրացավ և ստանձնեց խաչքավորության պարտականությունները:

2021-01-29T08:30:00+04:00
Telecast type: Հաղորդում
Մեկնաբանություններ