Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելը ռազմական գործողության տեսակ էր։ Երբ հնարավոր չէ ամրոցը գրավել, փակում են մուտքերը և հյուծում, սովի ու հուսահատության մատնում ներսում գտնվողներին։ Նույնիսկ 10 ամիս այդ ծանր իրավիճակում գտնվելուց հետո մարդիկ պատրաստ էին դիմանալ ու ապրել իրենց հողում։ Բայց սեպտեմբերի 19-ին թշնամին ժամանակակից բոլոր զինատեսակների կիրառմամբ ու մեծ թվաքանակով հարձակում իրականացրեց անզեն ու շրջափակված Արցախի դեմ։ Ռազմական տեխնիայի եւ թվաքանակի առումով Ադրբեջանը անգամներով գերազանցում էր Արցախին, որը դիմադրեց մի ամբողջ օր։ Դրան գումարվեց Ստեփանակերտի մերձակայքի պայթյունը, որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց։ Այս ամենով անցած մարդիկ ապրում են կոլեկտիվ և անհատական տրավմատիկ շոկ, հետտրավմատիկ հոգեխանգարումներ, բռնի վերաբնակեցման և ադապտացիայի բարդ հոգեբանական, սոցիալ-մշակութայի փուլեր: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ։

2024-06-06T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ