
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագ։ Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ և Աստծո որդու ծնունդն ավետող ավետարանական մարգարեությունների ընթերցանությամբ է կատարվել նախատոնակը։ Վառելով լապտերներն ու կանթեղները, հավատացյալները օրհնաբեր ավետիսը տարել են իրենց տները և միմյանց փոխանցել Սուրբ Ծննդյան ցնծագին լուրը:
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լիանա Չիչակյան
,
Օպերատոր Գևորգ Ավագյան,
Օպերատոր Վռամ Խանամիրյան2025-01-05
Telecast type: Լուր Ռեպորտաժ