
Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակն Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշել են առանց առաջնորդի ներկայության։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2025 թվականի հոկտեմբերից շինծու գործով անազատության մեջ է, նրա նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն, սահմանափակված է թեմի հոգևոր դասի հետ շփումը։ Առաջնորդի պարտականություններն ու լիազորությունները վերապահված են թեմական խորհրդին՝ ատենապետությամբ Շնորհք աբեղա Պալոյանի։ Սուրբ Պատարագի ընթացքում Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը՝ թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով:
2026-05-31
Telecast type: Լուր Ռեպորտաժ