Մայր Աթոռը հրատարակել է Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների քարտեզ, որում երեք տարբեր ուրվագծումներով նշված են Արցախի Հանրապետության, ԼՂԻՄ-ի և 2020թ.-ից ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Հստակ տեղորոշմամբ մատնանշված են բոլոր վանքերը, եկեղեցիները, հուշարձանները: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս բացառիկ քարտեզի ստեղծման ու նշանակության մասին զրուցում են Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և քարտեզի հեղինակ Գրիգոր Բեգլարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

2022-03-03T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ