Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրմյանը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հերոսի կոչում ստացած մեծաթիվ հայերի շարքում միակն են, որոնք կրկնակի հերոսի կոչում են ստացել: Ծնունդով Շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը գերմանացիների ահուսարսափն էր: Երբ նա օդ էր բարձրանում, գերմանացիները հատուկ տագնապ էին բարձրացնում և հաղորդագրություն տարածում՝ Նելսոնն օդում է: Նրա կերպարը միշտ նույնացվել է հերոսության, խիզախության ու անձնազոհութհան հետ: Իրականում հայ հերոսը քնարական նկարագիր ուներ, իսկական հայ էր ու խորը մտածող:
Շարք: Հանրագիտարան
2022-03-25T21:55:00+04:00
Telecast type: Հաղորդաշար