Դեռ փոքր տարիքից մենք ճանաչում ենք հայ գրականության ամենաողբերգական երեխային՝ Գիքորին։ Գիքորի ճակատագիրը մտածել է տալիս կյանքի անարդարության, մարդկանց դաժանության ու երեխաների պաշտպանության մասին։ Գիքորի պատմությունը, որպես տրավմատիկ հիշողություն, ուղեկցում է մեզ, ձևավորում որոշակի վերաբերմունք քաղաքի ու վաճառականության նկատմամբ։ Հովհ․ Թումանյանը մեզ կարողանում է համոզել, որ այդպիսի հերոսներն ուրիշ ճակատագիր չեն կարող ունենալ, սակայն հայ գրականության այլ օրինակներ ևս կան, որոնք հակառակն են ապացուցում։ Հայ գրականության գիքորներին «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն Արքմենիկ Նիկողոսյանը։

2021-06-12T22:05:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ